ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.12.2015 16:35
ՃՏՊ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Ա. Ս-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 45-րդ կիլոմետրին բախվել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 1972թ. ծնված Խ. Ա-ին պատկանող «Ֆորդ» ավտոմեքենային, ինչի հետևանքով Ա. Ս-ն և նրա ուղևորները ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քաշաթաղի շրջբուժմիավորում: