ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.06.2015 15:23
ՃՏՊ՝ Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհին. ուղևորը տեղում մահացել է
Հունիսի 30-ին` ժամը 02:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մագդա Նեյմանի փողոցի N տան բնակիչ, 1973թ. ծնված Ս. Թ-ն, վարելով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին գլորվել է ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևոր՝ 1976թ. ծնված Մ. Թ-ն (բն. է նույն հասցեում) ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ Շինարարների փողոցի N տան բնակիչ, 1975թ. ծնված Արմեն Սարգսյանը տեղում մահացել է: