ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.04.2020 11:46
ՃՏՊ՝ Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Ապրիլի 26-ին ժամը 17:10-ի սահմաններում Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1982թ. ծնված Հ. Ջ.-ն վարելով «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան ձախ շրջադարձից հետո ճանապարհից դուրս է եկել դեպի ձախ և բախվել ծառին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վթարի պատճառը հանդիսացել է արագության գերազանցումը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: