ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.03.2016 15:06
ՃՏՊ՝ Աղավնո-Ծիծեռնավանք ավտոճանապարհին
Մարտի 19-ին շրջբուժմիավորումից ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ դեմքի և մարմնի տարբեր մասերի ջնջխված վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Մելիքաշեն գյուղի բնակիչ, 1951թ. ծնված Մ. Գ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Մ. Գ-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան, Աղավնո-Ծիծեռնավանք ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու կողաշրջվել, ինչի հետևանքով ստացել է նշված վնասվածքները: