ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.07.2015 15:51
ՃՏՊ
Հուլիսի 9-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Սարոյան փողոցի թիվ 31 շենքի N բնակարանի բնակիչ, 1965թ. ծնված Ս. Ա-ն, վարելով «Օպել» մակնիշի ավտոմեքենան, Մանուկյան փողոցի թիվ 8 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 2010թ. ծնված Յու. Մ-ին:
****
Հուլիսի 9-ին՝ ժամը 07:50-ի սահմաններում, Մարտունի շրջանի Սպիտակաշեն գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Գ. Պ-ն, վարելով «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը ու ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել Մարտունու զինհոսպիտալ: