ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.05.2015 17:23
ՃՏՊ-ներ` Ստեփանակերտ քաղաքում
Մայիսի 3-ին` ժամը 02:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Փաշաևի փողոցի N տան բնակիչ, 1993թ. ծնված Վ. Ս-ն, վարելով «ՎԱԶ-2106» ավտոմեքենան, Գ. Նժդեհի և Կնունյանցների փողոցների խաչմերուկում բախվել է Ասկերան քաղաքի Ն. Ստեփանյան 2-րդ նրբանցքի N տան բնակիչ, 1989թ. ծնված Հ. Ա-ի կողմից վարած «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով ուղևորներ` Ստեփանակերտ քաղաքի Ս. Դավթի փողոցի թիվ 6 շենքի N բնակարանի բնակիչ, 1997թ. ծնված Է. Ս-ն և Ասկերան քաղաքի Դանիելյան փողոցի N տան բնակիչ, 1991թ. ծնված Մ. Դ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
****
Մայիսի 2-ին` ժամը 10:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տ. Մեծի փողոցի թիվ 25 շենքի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Թումանյան փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակիչ, 1990թ. ծնված Պ. Մ-ի վարած «ՎԱԶ 21214», Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Հ. Հ-ի վարած «Մերսեդես Բենց Սպրինտեր» և Ասկերանի շրջանի Շոշ գյուղի բնակիչ, 1948թ. ծնված Բ. Բ-ի վարած «ՎԱԶ 21063» ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 21214»-ի ուղևորներ` Գ. Լուսավորչի փողոցի թիվ 6 շենքի N բնակարանի բնակչուհի, 1963թ. ծնված Մ. Դ-ն և Թումանյան փողոցի թիվ 65 շենքի N բնակարանի բնակչուհի, 1972թ. ծնված Գ. Դ-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Ստեփանակերտի զինհոսպիտալ: