ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.08.2016 16:52
ՃՏՊ-ներ շրջաններում. վարորդներից մեկը տեղում մահացել է
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 46 շենքի N բնակարանի բնակիչ, 1973թ. ծնված Ս. Ա-ն, վարելով իրեն պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան-Մարտակերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին կողաշրջել է այն, ինչի հետևանքով երկու ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ասկերանի շրջանային բուժմիավորում:
*****
Օգոստոսի 14-ին Հաթերքի տեղամասային հիվանդանոցից ոստիկանության Մարտակերտի շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ գյուղի վարչական տարածքի «Աղբուլաղ» կոչվող տեղամասում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարդ է մահացել:
Պարզվել է, որ նույն օրը՝ Ժամը 19:00-ի սահմաններում, նշված տարածքում Հաթերք գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Արթուր Բալասանյանը, վարելով իրեն պատկանող «Միցուբիշի L-300» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորը և տեղում մահացել:
*****
Օգոստոսի 14-ին շրջբուժմիավորումից ոստիկանության Մարտունու շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ տարբեր մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Բերդաշեն գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Ս. Դ-ն, Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան փողոցի N տան բնակիչ, 1964թ. ծնված Շ. Հ-ն և Թուրքմենստանի Հանրապետության Աշխաբադ քաղաքի բնակիչ, 1960թ. ծնված Ռ. Դ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Շ. Հ-ն, վարելով «Աուդի Ա4» մակնիշի ավտոմեքենան, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին կողաշրջել է այն, ինչի հետևանքով վերջիններս տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են շրջբուժմիավորում: