ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.11.2016 17:58
ՃՏՊ-ներ մայրաքաղաքում
Նոյեմբերի 1-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 11 շենքի N բնակարանի բնակիչ, 1986թ. ծնված Գ. Բ-ն, վարելով §ì²¼-2107¦ մակնիշի ավտոմեքենան, նշված փողոցում տեղակայված խանութի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Հեքիմյան փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակչուհի, 1949թ. ծնված Ռ. Բ-ին, ինչի հետևանքով վերջինս ստացել է որովայնի և ողնաշարի վնասվածքներ:
******
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան և Մաշտոցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Ս. Գ-ի վարած §ì²¼-21214¦ մակնիշի և Վ. Սարգսյան փողոցի թիվ 15 շենքի N բնակարանի բնակչուհի, 1990թ. ծնված Ն. Ա-ի վարած «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ: