ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.09.2015 16:01
ՃՏՊ` Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Օգոստոսի 31-ի Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 22 շենքի N բնակարանի բնակիչ, 1992թ. ծնված Կ. Պ-ն, վարելով «Օպել Աստրա 2 ջի» մակնիշի ավտոմեքենան, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 43-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ինքը և ուղևոր՝ Մ. Մաշտոցի փողոցի թիվ 5ա շենքի N բնակարանի բնակչուհի, 1997թ. ծնված Մ. Դ-ն ստացած վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: