ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.09.2019 12:42
ՃՏՊ` Մարտակերտ-Մաղավուզ ավտոճանապարհին
Սեպտեմբերի 20-ին, ժամը 08:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1976թ. ծնված Ա. Մ.-ն վարելով «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենան, Մարտակերտ-Մաղավուզ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ջրահեռացման համար նախատեսված բետոնե խողովակին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտակերտի շրջբուժմիավորում» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: