ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.09.2016 16:50
ՃՏՊ մահվան ելքով
Սեպտեմբերի 21-ին ժամը 20:50-ի սահմաններում Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Հադրութ ավտոճանապարհի 38-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի Արցախի թաղամասի թիվ 3 շենքի N բնակարանի բնակիչ 1976թ. ծնված Ա. Տ-ն, վարելով «ԳԱԶ-3102» ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Մարտունու շրջանի Շեխեր գյուղի բնակիչներ 1974թ. ծնված Ա. Ս-ին և 1968թ. ծնված Ա. Մ-ին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ Ա.Ս-ն ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: