ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.09.2019 12:50
Ճտպ-Աստղաշեն-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Սեպտեմբերի 22-ին ժամը 19:15-ի սահմաններում ՀՀ Գեղարքունիկի մարզի բնակիչ, 1985թ.ծնված Ռ. Ա.-ն վարելով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Աստղաշեն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1-ին կիլոմոտրին կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ՝ ՀՀ Գեղարքունիկի մարզի բնակիչ, 1965թ.ծնված Ռ. Շ.-ն,Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1960թ.ծնված Վ. Ա.-ն ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: