ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.05.2016 17:27
ՃՏՊ` Ասկերան-Մարտակերտ ավտոճանապարհին և Դրախտիկ գյուղում
Մայիսի 21-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի N տան բնակիչ, 1978թ. ծնված Ե. Հ-ն, վարելով «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան-Մարտակերտ ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրին գլորվել է ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևոր` Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորչի փողոցի թիվ 16 շենքի N բնակարանի բնակիչ, 1984թ. ծնված Վ. Մ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
*****
Մայիսի 22-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Գ. Լ-ն, վարելով իրեն պատկանող «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենան, Դրախտիկ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել հողաթմբին, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ` 1982թ. ծնված Ժ. Լ-ն և 1985թ. ծնված Է. Ս-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: