ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 22-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ ոտնաթաթի սալջարդով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Շինարարների փողոցի N տան բնակչուհի, 2010թ. ծնված Զ. Գ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Գ. Բ-ն, վարելով իրեն պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան, Իսակովի փողոցի 3/43 հասցեում տեղակայված խանութի մոտ վրաերթի է ենթարկել Զ. Գ-ին և տեղափոխել մանկական բուժմիավորում:
*****
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Ա. Հ-ն, վարելով իրեն պատկանող «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել ճամփեզրի հողաթմբին և կողաշրջել այն, ինչի հետևանքով ինքը և ուղևոր՝ Վանք գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Վ. Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: