ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.08.2015 16:18
ՃՏ-պատահար Ասկերան-Մարտակերտ ավտոճանապարհին
Օգոստոսի 26-ին, ժամը 10:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակիչ, 1989թ. ծնված Մ. Պ-ն, վարելով «Մերսեդես-Բենց C 280» ավտոմեքենան, Ասկերան-Մարտակերտ ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին բախվել է հանդիպակաց գոտով ընթացող Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակիչ, 1950թ. ծնված Մ. Դ-ի վարած «ՎԱԶ 21061» ավտոմեքենային, ինչի հետևանքով Մ. Դ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: