Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.03.2024 Արխիվ

30.03.2020 16:35

Ճեպազրույց՝ ԱՀ ոստիկանությունում

Ճեպազրույց՝ ԱՀ ոստիկանությունում

Այսօր՝ մարտի 30-ին, Արցախի Հանրապետության ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Արմեն Մովսիսյանը, անձնագրային և վիզաների վարչության պետ Ջիվան Ղահրամանյանն ու հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Գագիկ Հարությունյանը պատասխանել են ԱՀ և ՀՀ մի շարք զանգվածային լրատվամիջոցների ներակայացուցիչների հարցերին:


Ճեպազրույցի թեման եղել է Արցախի Հանրապետությունում կայանալիք համապետական ընտրությունները:


2020 թվականի մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը, ընտրություններում պատշաճ կարգ ու կանոն, ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում ապահովելու և ընտրական հանձնաժողովին աջակցելու նպատակով ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի` 2020 թվականի հունվարի 27-ի հրամանով փետրվարի 3-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է օպերատիվ շտաբ:


Ընտրությունների ընթացքում, պատշաճ հասարակական կարգ և անվտանգություն ապահովելու նպատակով, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում ձևավորվել են ոստիկանության վերակարգեր: Ոստիկանության ծառայությունն ընտրական տեղամասերում սկսվում է քվեարկության նախորդ օրը:

 

 

Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է՝ 103 663, որոնցից 776-ը՝ համապետական ընտրություններին կմասնակցեն Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում: Ընդհանուր առմամբ կազմավորվել է 282 ընտրատեղամաս:

 

Ընտրախախտումների վերաբերյալ ԱՀ ոստիկանությունում 7 հաղորդում է ստացվել, որոնցից երկուսով հանցակազմի բացակայության կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժվել է, երկուսը՝ ուղարկվել է ըստ ենթակայության, իսկ մնացած 3-ով՝ իրականացվում են համապատասխան ստուգումներ: