Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

03.10.2016 16:56

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Հոկտեմբերի 1-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել Զորգե փողոցի N տան բնակիչ, 1976թ. ծնված Ա. Բ-ն:           

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19:25-ի սահմաններում, Մարտունու և Դանիելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Մաշտոցի փողոցի թիվ 3 շենքի N բնակարանի բնակիչ, 1970թ. ծնված Ա. Ա-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի և Իսահակյան փողոցի N տան բնակիչ, 1977թ. ծնված Ն. Գ-ի վարած «OPEL VECTRA» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում «ՎԱԶ-2107»-ի ուղևոր Ա. Բ-ն ստացել է վնասվածքներ:

****

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակիչ, 1947թ. ծնված Հ. Հ-ն, վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի ծառին և ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

****

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Գ. Պ-ն, վարելով «Մերսեդես Բենց C-230» մակնիշի ավտոմեքենան, Հադրութի շրջանի նախկին «Կարախամբեյլի» կոչվող տեղամասից «Ֆիզուլի» տանող ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ինքը և ուղևոր Զինավան թաղամասի բնակիչ, 1991թ. ծնված Ռ. Պ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու զինվորական հոսպիտալ: