Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

29.12.2015 17:33

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Դեկտեմբերի 28-ին Գետավանի տեղամասային հիվանդանոցից ոստիկանության Մարտակերտի շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 3-րդ, 4-րդ և 5-րդ կողոսկրերի կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել Հաթերք գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Վ. Հ-ն:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցի թիվ 86/2 շենքի N բնակարանի բնակիչ, 1978թ. ծնված Լ. Վ-ն, վարելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան, Գետավան գյուղի գյուղամիջյան ճանապարհում բախվել է Վ. Հ-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս նշված վնասվածքներով տեղափոխվել է Գետավանի տեղամասային հիվանդանոց:

****

Դեկտեմբերի 28-ին շրջբուժմիավորումից ոստիկանության Մարտակերտի շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ քերծված վերքերով և շոկային վիճակով իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 111 շենքի N բնակարանի բնակիչ, 1989թ. ծնված Վ. Մ-ն:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վ. Մ-ն, վարելով «Ինֆինիտի QX-4» մակնիշի ավտոմեքենան, Մարտակերտ-Նոր Մարաղա ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և գլորվել:

            ****

Դեկտեմբերի 29-ին շրջհիվանդանոցից ոստիկանության Մարտունու շրջբաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ ճաճանչոսկրի ստորին երրորդի փակ կոտրվածքով առանց տեղաշարժի ախտորոշումով իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Ա. Մ-ն:

Պարզվել է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամ 23:10-ի սահմաններում, Ա. Մ-ն, վարելով «Օպել» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրին կորցրել է ավտոմեքենայի ղեկավարումը և դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից՝ կողաշրջել այն ու ստացել նշված վնասվածքները: