ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.09.2016 16:54
Ճանապարհատրանսպորտային պատահար
Սեպտեմբերի 21-ին 11:30-ի սահմաններում Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի բնակիչ 1946թ. ծնված Է. Հ-ի վարած «ԳԱԶ-2410» և Ստեփանակերտ քաղաքի Լազարևի փողոցի N տան բնակիչ 1949թ. ծնված Մ. Ա-ի վարած «ՎԱԶ-2121» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս և «ԳԱԶ 2410» ավտոմեքենայի ուղևոր` Սղնախ գյուղի բնակիչ 1947թ. ծնված Ա. Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: