ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.08.2019 12:19
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ՝ ԿՈՎՍԱԿԱՆ-ԿԱՊԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 19:00-ի սահմաներում Քաշաթաղի շրջանի Կովսական-Կապան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին իրար են բախվել ՀՀ Գորիս քաղաքի բնակիչ, 1989թ.ծնված Գ. Յ-ի վարած «ՈՒԱԶ» և Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1964թ.ծնված Վ. Գ-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևաքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորներ, Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի բնակիչներ՝ 2013թ.ծնված Վ. Չ-ն և 1984թ.ծնված Ա. Չ-ն ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապանի բժշկական կենտրոն»:
Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: