ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.08.2019 11:42
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ՝ ԴՐՄԲՈՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ
Ս.թ.օգոստոսի 25-ին ժամը 15:40-ի սահմաններում Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1974թ.ծնված Կ. Դ-ի վարած «LEXUS RX-330» մակնիշի և 1992թ.ծնված Գ. Ա-ի վարած «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: