ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.08.2019 09:42
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ՝ ԱՍԿԵՐԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Սույն թվականի օգոստոսի 23-ին ժամը 20:35-ի սահմաններում մայրաքաղաքի բնակիչ, 1981թ ծնված Ռ.Հ-ն վարելով «HYUNDAI SONATA» մակնիշի ավտոմեքենան, երթևեկության ընթացքում բախվել է Ասկերանի շրջանի բնակիչ, 1971թ ծնված Ա.Հ.-ի կողմից վարվող GAZ-53 մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, ինչի հետևանքով Ռ.Հ-ն և նրա ուղևոր` մայրաքաղաքի բնակչուհի, 2001թ ծնված Ա.Կ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով լրիվությամբ այրվել է «HYUNDAI SONATA» մակնիշի ավտոմեքենան: Պատահարի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: