ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.06.2019 12:01
ՎԹԱՐ
Ս.թ. հունիսի 16-ին ժամը 19:50-ի սահմաններում մայրաքաղաքի Առաքելյան փողոցի 1-ին փակուղու թիվ 2 տան դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1993թ.ծնված Դ. Ա-ի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի և 1984թ.ծնված Ի. Մ-ի վարած «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում վերջինիս ուղևորներ՝2017թ.ծնված Հ.Մ-ն,2013թ.ծնված Ա.Մ-ն և 2015թ.ծնված Ս.Մ-ն մարմնական վնասվածքներով դիմել են «Արևիկ մանկական բուժմիավորում»:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: