ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.06.2019 17:58
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ
Հունիսի 17–ին ժամը 21:00-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի 1990թ.-ին ծնված բնակիչ Մ.Թ-ն վարելով իրեն պատկանող «ՎԱԶ 21213» ավտոմեքենան, Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: