ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.06.2019 13:04
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ ՎԱՐԴԵՆԻՍ-ՄԱՐՏԱԿԵՐՏ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ս.թ.հունիսի 13-ին ժամը 12:15-ի սահմաններում Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 60-րդ կիլոմետրին իրար են բախվել Շահումյանի շրջանի բնակիչ, 1992թ.ծնված Ժ. Ս-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի և Երևան քաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Ա. Զ-ի վարած «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները։
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ուղևոր` Երևան քաղաքի բնակչուհի, 1993թ.ծնված Ա. Բ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Շահումյանի շրջանի Գետավանի տեղամասային հիվանդանոց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: