ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.07.2017 16:41
Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան-Մարտակերտ ճանապարհին
Հուլիսի 9-ին ժամը 11:50-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1993թ. ծնված Յ.Հ-ն, վարելով «Մերսեդես-Բենզ E-200» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Ասկերան-Մարտակերտ ճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհից և բախվել կայանված «Տոյոտա-Վոխո» ավտոմեքենային, ինչի հետևանքով ուղևորներ, նույն քաղաքի բնակիչներ 2015թ. ծնված Մ.Խ-ն, 2013թ. ծնված Ն.Խ-ն, ՀՀ Գյումրի քաղաքի բնակիչ 2013թ. ծնված Հ.Հ-ն և 2017թ. ծնված Ռ.Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ: