ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.07.2017 17:11
Ճանապարհատրանսպորտային պատահար Շուշի-Քարին տակ ավտոճանապարհին
Հուլիսի 27-ին ժամը 14:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1983թ. ծնված Ա.Հ-ն, վարելով Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի բնակիչ 1989թ. ծնված Ե.Վ-ին պատկանող «Մախինդրա» ավտոմեքենան, Շուշի-Քարին տակ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել ճամփեզրի պատին և ստացած մարմնական վնասվածքներով դիմել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: