ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.08.2019 10:47
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ ԳԵՏԱՎԱՆ-ՉԱՐԵՔՏԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ
Ս.թ. օգոստոսի 24-ին ժամը12:50-ի սահմաններում ՀՀ. Երևան քաղաքի բնակչուհի, 1966թ.ծնված Ա. Ա-ն վարելով «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Գետավան-Չարեքտար ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ և բախվել բլրին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով դիմել է Գետավանի տեղամասային հիվանդանոց:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել վարորդի անզգուշությունը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերլուծությունները վկայում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների մեջ զգալի թիվ են կազմում նաև անզգուշության հետևանքով առաջացող պատահարները։
Հարգելի վարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։