ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.04.2019 10:43
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ
Ս.թ.ապրիլի 7-ին ժամը 18:45-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2006թ.ծնված Ա. Օ-ն մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցի 21 շենքի բակում վարելով հորը՝ 1975թ.ծնված Ա. Օ-ին պատկանող «TOYOTA COROLLA» մակնիշի ավտոմեքենան, բախվել է այնտեղ կայանած Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1969թ.ծնված Է. Ս-ին պատկանող «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենային, որից հետո առաջ ընթանալով վրաերթի ենթարկել հեծանվորդ, 2005թ.ծնված Ռ. Ղ-ին, այնուհետև բախվել շենքի պատին և Մարտակերտի շրջանի բնակիչ, 1990թ.ծնված Ն. Հ-ին պատկանող «OPEL ZAFIRA» մակնիշի ավտոմեքենային։
Վրաերթի արդյունքում հեծանվորդ՝ Ռ. Ղ-ն ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: