Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

18.06.2020 17:14

Ճանաչողական այց՝ ԱՀ ոստիկանության ՃՈ

Ճանաչողական այց՝ ԱՀ ոստիկանության ՃՈ

2020թ. հունիսի 18-ին ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորայր Բաբայանը խորհրդակցություն է անցկացրել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում:
Խորհրդակցության սկզբում զեկույցով հանդես եկավ ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ,ոստիկանության մայոր Դավիթ Սարգսյանը:
Ճանապարհային ոստիկանության պետը նշեց, որ 2020թ. 5 ամիսների ընթացքում ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը և ենթակա ստորաբաժանումները համապատասխան աշխատանքներ են իրականացրել ճանապարհային երթևեկության անվտանգության, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղություններով:
Հաշվետու ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցվել է 29 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով մահացել է 4 և վիրավորվել 29 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 35 ճանապարհատրանսպորտային պատահարի, 5 մահվան և 46 վիրավորի դիմաց:
Ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, երթևեկության մասնակիցների կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ հաշվետու ժամանակաշրջանում ճանապարհային ոստիկանության և ենթակա ստորաբաժանումների ու ԱՀ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ անցկացվել են 164 ստուգայցեր, որոնց ժամանակ ի հայտ են բերվել 1660 ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ:
ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորայր Բաբայանը ծառայությունը առավել արդյունավետ կազմակերպելու համար հանձնարարականներ տվեց ծառայության պատասխանատուներին:
Ճանապարհային ոստիկանության պետը հավաստիացրեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կլինեն շարունակական: