ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.07.2017 16:52
Ձկների ապօրինի արդյունահանում
Հուլիսի 25-ին Շահումյանի շրջանի Զուար համայնքի տարածքում «Թութխուն» գետի ափին ապօրինի ձուկ արդյունահանելու կասկածանքով զննության ենթարկված Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղ բնակիչ 1980թ. ծնված Ա.Ա-ին պատկանող «ՖՈՐԴ ՏՐԱՆԶԻՏ» ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է թվով 60 հատ կարմրախայտ և 17 հատ բեղլու տեսակի ձկներ:
Ապօրինի արդյունահանված ձկներն ու ձկնորսական պարագաները առգրավված են: