ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.08.2017 15:53
Ձկների ապօրինի արդյունահանում` էլեկտրական վերարտադրիչով
Օգոստոսի 15-ին ժամը 03։30-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի կամուրջի մոտակայքից ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու կասկածանքով Միջնավանի բաժանմունք բերման են ենթարկվել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ 1983թ. ծնված Մ.Ա-ն և Հարար գյուղի բնակիչներ` 1996թ ծնված Ս.Հ-ն, 1998թ. ծնված Հ.Խ-ն, 1986թ. ծնված Հ.Խ-ն և Ծաղկաբերդ գյուղի բնակիչ 1985թ. ծնված Ա.Ա-ն, որոնց մոտ հայտնաբերվել է էլեկտրական վերարտադրիչ սարք և դրա միջոցով ապօրինի որսացած տարբեր տեսակի 60 ձուկ: