ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.05.2017 12:23
Ձեռքով և ոտքով հարվածներ՝ վիճաբանության ժամանակ
Մայիսի 10-ին ժամը 21:10-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի թիվ 8 ավագ դպրոցի բակում վիճաբանություն է առաջացել նույն քաղաքի Տեր-Ղուկասովի փողոցի N տան բնակիչ` 1995թ. ծնված Հ.Ո-ի և Պարսեղով փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ` 1997թ. ծնված Ն. Ք-ի միջև, որի ընթացքում վերջինս ձեռքով և ոտքով հարվածներ է հասցրել Հ. Ո-ի գլխին` պատճառելով մարմնական վնասվածքներ: