ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.12.2019 10:54
Ձեռքերով և գլխով հարվածներ է հասցրել
Դեկտեմբերի 13-ին Ասկերանի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ դեկտեմբերի 12-ին ժամը 22:15-ին աջ աչքի փակ վնասվածքով բուժօգնության է դիմել Ասկերան քաղաքի բնակիչ,1984թ.ծնված Ա. Հ.-ն:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ա. Հ.-ն նշված վնասվածքը ստացել է դեկտեմբերի 12-ին ժամը 21:40-ի սահմաններում Ակնա թաղամասում` Ասկերանի շրջանի բնակիչ,1990թ.ծնված Ա. Գ.-ի հետ վիճաբանության մեջ մտնելու և վերջինիս կողմից ձեռքով ու գլխով դեմքին հարվածելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: