ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.05.2020 11:36
Ձայնագրիչ են հափշտակել
Մայիսի 2-ին ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ ապրիլի 29-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1988թ. ծնված Մ. Պ.-ն և 1996թ. ծնված Ա. Ն.-ն Հադրութի շրջանի Տող գյուղի վարչական տարածքում գտնվող «Դիրմանա բանդ» կոչվող տեղամասում կայանված Հադրութի շրջանի բնակիչ, 1997թ. ծնված Ն. Ա.-ին պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի սրահից գաղտնի հափշտակել են 1 հատ «MASTERI» մոդելի ձայնագրիչ՝ իր բարձրախոսներով:
ԱՀ ոստիկանության ծառայողները՝ գողոն հանդիսացող նշված ձայնագրիչը՝ իր բարձրախոսի հետ, հայտնաբերել և առգրավվել են Մ. Պ.-ի տնից:
Միջոցներ են ձեռնարկվում Մ. Պ.-ին և Ա. Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: