ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.06.2019 17:51
ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ
Հունիսի 15-ին ժամը 13:25-ին Բերձոր քաղաքի ՀՓՄ-ից հեռախոսով հաղորդում է ստացվել այն մասին, որ Քաշաթաղի շրջանի Մխանց գյուղում հրդեհ է բռնկվել:
Ահազանգով դեպքի վայր մեկնած Քաշաթաղի շրջանային բաժնի Միջնավանի բաժանմունքի պետը պարզել է, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում նշված գյուղում բռնկված հրդեհը քամու արդյունքում տարածվել և վնասել է նույն համայնքի բնակիչ,1952թ.-ին ծնված Ռ.Ղ-ունցին պատկանող մոտ 10 հեկտար ցորենի դաշտը:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: