ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.06.2020 11:34
Հրդեհ՝ավտոմեքենայում
Հունիսի 16-ին ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության 3-րդ քննչական բաժնից գրություն է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ մայիսի 13-ին ժամը 02:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի բնակիչ, 1991թ.ծնված Ս. Ս.-ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով ավտոմեքենան լրիվությամբ այրվել է, պատճառելով Ս. Ս.-ին 250 հազար ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: