ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.08.2020 14:10
Հրացանով կրակոց արձակելու միջոցով վնասել է խոշոր եղջերավոր անասունին
Օգոստոսի 18-ին ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ օգոստոսի 17-ին ժամը 07:30-ի սահմաններում Հադրութ քաղաքի բնակիչ,1991թ.ծնված Խ. Ա.-ն իրենց առանձնատան բակի տարածքում իր հոր՝ 1968թ.ծնված Ի. Ա.-ի անվամբ հաշվառված «Տոզ 21-1» տիպի հրացանով 4 անգամ կրակոց արձակելու միջոցով վնասել է Հադրութ քաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Ա. Մ.-ին պատկանող խոշոր եղջերավոր անասունին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: