ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.08.2018 10:53
Հրապարակային սակարկությունների անցկացման կարգի չարամտորեն խախտում է արձանագրվել
Oգոստոսի 16-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին , որ մայրաքաղաքի բնակիչ, 1973թ. ծնված Ա.Խ- ի դիմումի ստուգմամբ պարզվել է, որ 2011թ. հունվարի 30-ին, ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով կատարողական թերթ է ուղարկվել ԴԱՀԿԱԾ` Ա. Խ-ից համապատասխան կարգով օգուտ «Արցախբանկ» ՓԲԸ բռնագանձել 31.757.383.60 դրամ: 2011թ. փետրվարի 9-ին ԴԱՀԿԱԾ-ի կողմից հարուցվել է կատարողական վարույթ և արգելանք է դրվել Ա.Խ-ի սեփականություն հանդիսացող «Կամազ» ավտոմեքենայի վրա: Արգելադրված գույքը հարկադիր աճուրդով իրացնելու ժամանակ չարամտորեն խախտվել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը: