ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.02.2020 12:59
Հրագործական արտադրատեսակը ձեռքում պայթելու հետևանքով վնասվածք է ստացել
Փետրվարի 14-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ փետրվարի 13-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1998թ.ծնված Տ. Զ.-ն ձեռքի պատռված վերքով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Տ. Զ.-ն վնասվածքը ստացել է փետրվարի 13-ին ժամը 21:15-ի սահմաններում Քռասնի գյուղի վարչական տարածքի «Ուղտաձոր» կոչվող տեղանքում` հրագործական արտադրատեսակը ձեռքում պայթելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: