ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2020 14:35
Հրագործական արտադրանքը ձեռքին պայթել է
Հունվարի 1-ին ժամը 20:30-ին Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 19:35-ին աջ դաստակի 4-րդ, 5-րդ մատերի և ափի վնասվածքով իրենց մոտ է ընդունվել Ասկերան քաղաքի բնակիչ, 2008թ.ծնված Բ. Ա.-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Բ. Ա.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 19:20-ի սահմաններում «Պետարտ» տիպի հրագործական արտադրանքը ձեռքին պայթելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: