ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.09.2019 12:22
Հնչել են սպանության սպառնալիքներ
Սեպտեմբերի 8-ին ժամը 17:55-ին ԱԻՊԾ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայրաքաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 10 շենքի բնակարանից մեկից սպանության սպառնալիքի վերաբերյալ ահազանգ է ստացվել:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 17:50-ի սահմաններում նույն շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է առաջացել քաղաքացիական ամուսիններ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչուհի, 1985թ.ծնված Գ. Ա-ի և Ասկերանի շրջանի բնակիչ, 1961թ.ծնված Մ. Գ-ի միջև, որի ընթացքում Մ.Գ-ն փորձել է խեղդել Գ.Ա-ին, ձեռքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին և սպանության սպառնալիքներ հնչեցրել վերջինիս հասցեին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: