ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.11.2019 12:40
Հնդկահավեր և աքլոր է գողացել
Նոյեմբերի 2-ին Քաշաթաղի շրջանի բնակչուհի, 1958թ.ծնված Ժ. Մ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը գիշերը ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 2005թ.ծնված Գ. Դ.-ն մուտք է գործել Աղաձոր գյուղում տեղակայված իր առանձնատան բակում գտնվող հավաբուն և գողացել 3 թև հնդկահավ և 1 թև աքլոր՝ պատճառելով 57 000 դրամի նյութական վնաս:
Գողոնը հայտնաբերված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: