ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.11.2019 14:26
ՀՀ Արմավիրի մարզի բնակիչը հանկարծամահ է եղել
Նոյեմբերի 4-ին Հադրութի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ կանչով մեկնած շտապբուժօգնության խումբը Տյաք գյուղում հայտնաբերել է ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ, 1977թ.ծնված Վ. Գ.-ին ՝ մահացած վիճակում:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 07:15-ի սահմաններում Վ. Գ.-ն Հադրութի շրջանի Տյաք գյուղում տեղակայված իր կողմից վարձակալված առանձնատան ննջասենյակի անկողնում հանկարծամահ է եղել:
Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: