ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.10.2019 10:52
Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին քաղաքացին մահացել է
Հոկտեմբերի 7-ին ԱՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննությունների բյուրո» ՊՈԱԿ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ շտապ բուժօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1949թ.ծնված Ռ. Ա.-ի դին:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում Ռ. Ա.-ի առողջությունը կտրուկ վատթարացել է և շտապ բուժօգնության ավտոմեքենայով «Հանրապետական բժշկական կենտրոն» տեղափոխելու ժամանակ մահացել, որից հետո Ռ. Ա.-ի դին տեղափոխել են ԱՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննությունների բյուրո» ՊՈԱԿ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: