ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Հերթական կոչումներ՝ ԼՂՀ ոստիկանության պետի հրամանով
ԼՂՀ ոստիկանության պետի սույն թվականի մարտի 16-ին ստորագրված հրամանի համաձայն՝ ոստիկանության մի շարք ծառայողների շնորհվեցին ոստիկանության հերթական կոչումներ, որոնք հանդիսավորությամբ նրանց հանձնեցին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալները։
Շնորհավորելով մեր գործընկերներին՝ հուսանք, որ գնահատանքի նման դրսևորումը կպարտավորեցնի նրանց էլ ավելի պատասխանատվությամբ իրականացնել իրենց գործառութային պարտականությունները՝ առաջնային համարելով հասարակության խաղաղ կենսագործունեությունը լիարժեք ապահովելու և յուրաքանչյուր քաղաքացու խնդրին ու հոգսերին անմիջապես ահազանգելու հրամայականը։