ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.09.2019 12:48
Հետախուզվողի հայտնաբերում
ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի և ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 2019թ. սեպտեմբերի 20-ին ժամը 10:15-ին ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հետախուզվող Արարատի մարզի բնակիչ,1979թ.ծնված Մանվել Վարդանյանը և տեղափոխվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ՁՊՎ: