ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.11.2017 12:19
Հայտնաբերվել է հետախուզվող
Նոյեմբերի 15-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և Շուշիի շրջանային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը ժամը 14:00-ին Շուշի քաղաքի Պռոշյան փողոցի թիվ 1 շենքի 51 բնակարանում հայտնաբերվել և ոստիկանության Շուշիի շրջանային բաժին բերման է ենթարկվել ՀՀ Տավուշի մարզի, Խաչարձան գյուղի բնակիչ 1967թ. ծնված Արսեն Սահակի Ղարիբյանը, ով հունիսի 20-ից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար: