ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.02.2015 15:22
Հետախուզվողը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնությունում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 2014թ. հունվարի 9-ից, ԼՂՀ քր. օր-ի 183 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու համար ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության կողմից հետախուզվող Էրիկ Բորիսի Հարությունյանը (ծնված 1980թ., գրանցված է ք. Ստեփանակերտ Ստեփգէսի փ. 1-ին նրբ. տ. 17)։