ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.04.2020 11:44
Հափշտակված ավտոմեքենան հայտնաբերվել է
Ապրիլի 12-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1996թ. ծնված Տ. Հ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 23:20-ի սահմաններում նկատել է, որ մայրաքաղաքի Զորգե փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 5 տան դիմաց կայանված իրեն պատկանող «Օպել աստրա ՋԻ ունիվերսալ» մակնիշի ավտոմեքենան չկա:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 23:00-ից մինչև 23:20-նն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հափշտակել է Զորգե փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 5 տան դիմաց կայանված նշված ավտոմեքենան։
Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենան նույն օրը հայտնաբերվել է Զորգե փողոցի 1-ին նրբանցքի թիվ 12 տան դիմաց՝ ցանկապատին բախված վիճակում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: